Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 0–4 հաշվով պարտություն կրեց «Բարսելոնայից»։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայում վերջ տվեց 42 խաղից բաղկացած անպարտելի շարքին (31 հաղթանակ և 11 ոչ–ոքի): Լա լիգայի ռեկորդի համար չհերիքեց մեկ հանդիպում։
«Ռեալ Մադրիդը» 8 անգամ խաղից դուրս վիճակում հայտնվեց առաջին կեսում՝ կրկնելով Լա լիգայի հակառեկորդը, որը գրանցել էր «Սելտան»՝ 2013 թվականին։
2020 թվականի մարտի 1–ից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» առաջին կեսում գոլ չխփեցին։
Մոդրիչը ամենատարեց ֆուտբոլիստն է, որը մասնակցել է «Էլ Կլասիկոյի» (39 տարեկան և 47 օրական): Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր Դանի Ալվեսին (38 տարեկան, 318 օրական):