Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 0–4 հաշվով պարտություն կրեց «Բարսելոնայից»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Խաղի արդյունքը չի արտացոլում խաղադաշտում կատարվածը, սակայն «Բարսելոնան» արժանի էր հաղթանակի։ Նախքան կատալոնացիների գոլը՝ խաղը հավասար էր, մենք պահեր ունեինք մրցակցի դարպասի մոտ, սակայն չիրացրինք դրանք։ Երբ «Բարսելոնան» երկու րոպեում երկու գոլ խփեց, մենք սկսեցինք ավելի ռիսկային գործել, այդ պատճառով էլ ևս երկու գոլ ընդունեցինք։
«Մեր ծրագիրը կայանում էր նրանում, որ խաղայինք այնպես, ինչպես «Բորուսիայի» դեմ երկրորդ կեսում և մենք դա արեցինք 60 րոպե։ Ցանկացած պարագայում, ինձ դուր եկավ մեր առաջին կեսը, մենք լավ էինք պաշտպանվում։
Ցավալի էր խաղի ավարտից հետո, սակայն չենք հանձնվում, քանի որ մրցաշրջանը առջևում է։ Մենք պետք է դասեր քաղենք պարտությունից և առաջ շարժվենք»։
«Այսօրվա պարտությունը նման չէր «Լիլից» կրած պարտությանը։ Ֆրանսիացիների դեմ խաղում մենք շատ վատ էինք մեզ դրսևորում, իսկ այսօր պայքարում էինք։ Այսպես թե այնպես, երբ վերջին անգամ «Բարսելոնային» պարտվեցինք 0–4 հաշվով՝ հաղթեցինք Պրիմերան և ՉԼ–ն»։
«Մբապեն կարող էր 3–4 գոլ խփել։ Մենք պետք է լավացնենք պահերի իրացումը։ Խաղից դուրս վիճակում հայտնվելը նորմալ պրակտիկա է՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» պաշտպանի բարձր տեղակայումը։ Այո, մենք 12 անգամ հայտնվեցինք խաղից դուրս վիճակում, սակայն 4 անգամ էլ հայտնվեցինք մեն–մենակ դարպասապահի դեմ, որը պետք է գոլի վերածվեր»։
«Ի՞նչ կատարվեց Ֆլիկի ու միջև, «Բարսելոնայի» մարզչի օգնականը գոլերից մեկը տոնելիս իրեն այդքան էլ լավ չպահեց, ես տեղյակ պահեցի Ֆլիկին և նա համաձայնվեց ինձ հետ»։