Հոդվածներ

Ռիվալդոն՝ Վինիսիուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
11.04.2025
910 0

Լեգենդար Ռիվալդոն խոսել է Վինիսիուսի ներկայիս խնդիրների մասին:

«Վինիսիուսը խաղացող է, որը գրեթե հաղթել էր «Ոսկե գնդակը», իսկ հետո ճանաչվեց տարվա լավագույն խաղացող ՖԻՖԱ-ի վարկածով, այսինքն՝ լավագույնն աշխարհում։ Դրանից հետո սկսեցին խոսակցությունները Սաուդյան Արաբիայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ, ու նրա կենտրոնացումը նվազեց:

Երբ Վինին դժվար շրջան է անցնում, և խաղերում ամեն ինչ չի ստացվում, դա բնական է, որ քննադատություն է ենթարկվում։ «Արսենալի» հետ հանդիպումը նրա շանսն է ցույց տալու, որ դեռ այստեղ է, ապացուցելու, որ այն նույն խաղացողն է, ինչ անցած մրցաշրջանում էր։ Իրավիճակը վերահսկելի է, և նա պետք է օգտվի այս հնարավորությունից», – ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն։

«Ռեալը» կընդունի «Արսենալին» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ապրիլի 16-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնցիների՝ 3:0 հաշվով հաղթանակով։

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված