• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Արսենալի» դեմ աղետալի խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Արսենալի» դեմ աղետալի խաղը
09.04.2025
2188 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Արսենալին» և պարտվեց 0։3 հաշվով։

Լուկաս Վասկես․ «Եթե կա մի թիմ, որը կարող է հետ բերել խաղը 0։3 հաշվի դեպքում, ապա դա «Ռեալ Մադրիդն» է։ Մենք արժանի ենք վստահության և հավատքի։ Ճշմարիտ մադրիդիստները միշտ մեր կողքին կլինեն։

Պատասխան խաղը լրիվ այլ կլինի։ Մենք միասին կհաղթահարենք ամեն ինչ։ Պետք է ավելի քան երբևէ աշխատենք և հավատանք մեր ուժերին»։

Ջուդ Բելինգեմ․ «Մենք կարող ենք ասել, որ բախտներս բերեց, որ միայն երեք գոլ ընդունեցինք, քանի որ կարող էր լինել ավելի շատ։ Բայց դեռ պատասխան խաղ կա։ Եթե մի տեղ էլ իսկապես խելահեղ բաներ են լինում, ապա դա «Բեռնաբեուում» է։

Ինչ էլ որ լինի, մենք չպետք է արդարացումներ փնտրենք այս մրցաշրջանի համար, իսկ այսօր՝ հատկապես։ Պետք է լինենք ազնիվ և համեստ։ Իսկ հաջորդ շաբաթ ամեն ինչ հնարավոր է»։

Ռաուլ Ասենսիո․ «Մենք լիովին համոզված ենք, որ կարող ենք ռեմոնտադա անել։ Եթե կա մի թիմ, որն այդ ունակությունն ունի, ապա դա հենց մենք ենք։ Պետք է միասնական գործենք և մեր վերաբերմունքն ավելի լուրջ դարձնենք։ Այսօր մենք 100 տոկոսով պատրաստ չէինք, բայց ունակ ենք ամեն ինչ փոխել։

Առաջին խաղի արդյունքից մենք շատ դժգոհ ենք, սա այն չէ, ինչին մենք սպասում էինք»։

Տիբո Կուրտուա․ «Ռայսի գոլերը խփվեցին այն պահերից, երբ մենք անիմաստ խախտումներ էինք կատարում։ Հնարավոր է՝ այդ դրվագներում կարելի էր խուսափել խախտումներից։ Ռեմոնտադա անելն այս պահին շատ դժվար է լինելու, բայց մենք պետք է հավատանք մեզ։

Կարծում եմ՝ «Արսենալը» շատ ուժեղ թիմ է «Էմիրեյթսում»։ Նրանք լավ են խաղում բարձր պրեսինգով և վերահսկում են գնդակը։ Առաջին խաղակեսում մենք լավ պաշտպանվեցինք և վտանգավոր էինք հակագրոհներում, բայց երկրորդում մոռացանք՝ ինչպես լավ խաղ ցուցադրել։ Չեմ ասի, թե խուճապի մեջ էինք գնդակով, բայց հանգիստ չէինք գործում»։


Ամենակարդացված