Հոդվածներ

Անչելոտի. «Բենզեմայի վնասվածքը լուրջ չէ»
12.09.2022
1556 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հարցազրույցից հատվածներ։

«Չուամենին որակյալ հանդիպում անցկացրեց։ Նա Կրոսի ու Մոդրիչի հետ միասին կարողացավ վերահսկել խաղը։ Չուամենին լավ է գնդակով առաջ շարժվում։

Նման պահերի Կրոսը ստիպված է նահանջել իր դիրքից։ Մարզումների ժամանակ մենք հենց դա էլ փորձում ենք կիսապաշտպանությունում։ Ժամանակ է պետք դա բարելավելու, բայց «Սելթիկի» դեմ խաղում ամեն բան լավ էր»։

«Բենզեմայի վնասվածքը լուրջ չէ։ Դա նրան լուրջ անհանգստություն չի պատճառում։ Կսպասենք բուժզննման արդյունքներին»։

«Միլիտաոն անհարմարություն էր զգում, իսկ ես չէի ցանկանում ռիսկի դիմել, այդ պատճառով էլ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ, որը շատ հուսալի էր խաղում»։

«Ազարն խաղում որոշիչ դեր խաղաց մեր երկու գոլերի ժամանակ։ Նա շատ երջանիկ է։ Հուսով եմ՝ նույն ոգով կշարունակի»։


Ամենակարդացված