Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ լեգենդար Դիեգո Մարադոնան հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու խորհուրդ տվել նրան թիմ հրավիրել Կիլիան Մբապեին։
Այդ ժամանակ ֆրանսիացին դեռ հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում։
Պերեսի պատասխանը հետևյալն է եղել.
«Բայց ես արդեն ունեմ Ռոնալդուին»։
7 տարի անց բազում անհաջող փորձերից հետո Պերեսին ամեն դեպքում հաջողվեց իր թիմում ունենալ Կիլիան Մբապեին։
«Արքայական» ակումբի կազմում անցկացրած իր 12 խաղերում Կիլիանը դարձել է 8 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am