Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:
«Արքայական ակումբի» 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում չկար իսպանացի ֆուտբոլիստ:
64-րդ րոպեին Օրելյեն Չուամենիին փոխարինել էր Լուկաս Վասկեսը. 31-ամյա վինգերն այդ պահին կազմի միակ իսպանացի ֆուտբոլիստն էր:
Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը հունվարի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, կընդունի «Վալենսիային»: