Լա լիգայի 35-րդ տուրում մադրիդյան դերբի է լինելու: Ավանդույթի համաձայն՝ «Ատլետիկոն» պետք է չեմպիոնական միջանցք բացի ու դիմավորի «Ռեալի» ֆուտբոլիստներին:
Marca-ի փոխանցմամբ՝ չեմպիոնական միջանց չի լինելու: Եթե «Ատլետիկոյի» ղեկավարությունը ոչինչ չասի, անձամբ ֆուտբոլիստները դա չեն անելու: Դեմ է նաև երկրպագուների ճնշող մեծամասնությունը:
Ավելի վաղ այս առիթով խոսել էր պաշտպան Ռաուլ Խիմենեսը.
«Գիտենք այդ ավանդույթի մասին, սակայն հարգում ենք մեր երկրպագուներին»:
Մադրիդյան դերբին մեկնարկելու է մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am