Ռաֆայել Վարանը լրջորեն մտածում է ամռանը «Ռեալից» հեռանալու մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիացին կարծում է, որ դա կլինի ամենահարմար պահը՝ 2 պատճառով. «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ հնարավոր տրանսֆերը կարող է որոշակի գումար բերել «Ռեալին», իսկ իր տարիքն էլ թույլ կտա վստահորեն հարմարվել նոր առաջնությանն ու ակումբին:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանը Մադրիդում հանդես է գալիս 2011 թվականից:
Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում Վարանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Fanat, Realmadrid.am