Լուկա Մոդրիչը չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան նախքան 2026 թվականը։ Այդ մասին հայտնում է իսպանական Marca-ն։ «Ռեալի» 39-ամյա կիսապաշտպանը կարծում է, որ դեռևս կարող է խաղալ բարձր մակարդակով։
Լուկան չի բացառում, որ Խորվաթիայի ընտրանու կազմում կարող է մասնակցել ԱԱ 2026-ին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Նա նաև չի պլանավորում մինչ այդ հեռանալ «Արքայական» ակումբից։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել ՉԼ-ում։
Los Merengues, Realmadrid.am