Ռոդրիգոն և Ֆեդե Վալվերդեն «Ռեալի» այն երկու ֆուտբոլիստներն են, ովքեր այս մրցաշրջանում դեռ որևէ հանդիպում բաց չեն թողել։
Նրանք մասնակցել են թիմի բոլոր 31 հանդիպումներին և չեն պատրաստվում գցել տեմպը։
Թվերի տեսանկյունից Ռոդրիգոն բավական լավ ցուցնիշ ունի։ Նա հասցրել է դառնալ 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Իսկ ահա Վալվերդեն Ջուդ Բելինգեմի ժամանումից հետո սկսել է ավելի խորքից խաղալ, և նախորդ մրցաշրջանի համեմատ նրա արդյունավետությունը նվազել է։ Մինչ այս նա դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Խետաֆեի» դեմ կայանալիք հանդիպմանը ևս սպասվում է, որ այս երկու ֆուտբոլիստները կլինեն մեկնարկային կազմում։
Los Merengues, Realmadrid.am