Հոդվածներ

Գուտի. «Ֆուտբոլիստները չունեն անձնական կյանք»
15.10.2024
967 0

«Ռեալի» լեգենդ Գուտին հայտարարել է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն անձնական կյանք չունեն։ 

«Նախկինում հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին 3-4 օր հանգստի հնարավորություն էին տալիս։ Ֆուտբոլը մղվում էր երկրորդ պլան և հնարավորություն ստեղծում մտածելու այլ՝ անձնական բաների մասին, որը երբեմն ուղղակի անհրաժեշտություն է։

Այդ դադարները լավ են։ Կարող ես անել այն, ինչ ցանկանում ես, և դա ճիշտ է, քանի որ ինչ էլ անես, միևնույն է, քեզ քննադատելու են։

 Ֆուտբոլիստները չունեն անձնական կյանք։ Մեսին, Մբապեն, Ռոնալդուն։ Նրանք չեն վերցնում իրենց նամակները փոստարկղից, բոլորը կանգնեցնում են նրանց լուսանկարվելու համար։ Նրանք չունեն անձնական կյանք». հայտարարել է իսպանացին։

Los Merengues, Realmadrid.am