Հոդվածներ

«Ռեալի» հետաքրքրվածությունը Վիրցի նկատմամբ գնալով աճում է
15.10.2024
994 0

«Ռեալում» շարունակում են հետևել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ելույթներին ու նրան դիտարկում որպես Մոդրիչին փոխարինող։ 

«Արքայական» ակումբը հետաքրքրվածությունը գերմանացու նկատմամբ կար դեռևս մի քանի ամիս առաջ։ 

As-ի փոխանցմամբ, այդ հետաքրքրվածությունը գնալով աճում է, ու թիմում նրան դիտարկում են որպես Մոդրիչին փոխարինող, ում գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։ 

Նշվում է նաև, որ խորվաթ ֆուտբոլիստը դեռևս չի պատրաստվում ավարտել կարիերան ու հեռանալ «Ռեալից»։

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Վիրցը «Բայերի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված