Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե․ «Ես վախենում էի չհամապատասխանել 8 համարին»
15.10.2024
1139 0

«Ռեալի» կիսապաշտպանի հարցազրույցը

«Ոսկե գնդա՞կը», վերջնական ցանկում հայտնվելը մեծ հաջողություն է։ Հուսով եմ՝ այս տարի կհայտնվեմ թոփ 15–ում, իսկ հաջորդում՝ թոփ 10–ում։ Ֆուտբոլիստները պետք է նպատակներ ունենան, որպեսզի շարունակեն աճել»։

«Կրոսի, Մոդրիչի և Կազեմիրոյի հետ խաղալը շատ է ինձ օգնել։ Նրանք ինձ միշտ շատ խորհուրդներ են տվել, հիմա ես ձգտում եմ դրանք փոխանցել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին»։

«Անչելոտիի ու Զիդանի միջև տարբերությունն այնդքան էլ մեծ չէ, քանի որ նրանք նույն կերպ են զգում ֆուտբոլը»։

«Հոգուս խորքում ես ամենաշատն էի ցանկանում վերցնել 8 համարը, սակայն ես կասկածներ ունեի, քանի որ վախենում էի չհամապատասխանել, քանի որ մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, ով մտել է ոչ միայն «Ռեալի», այլ նաև ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ»։

«Մենք աշխարհի լավագույն թիմն ունենք և պետք է պահպանենք հաղթանակների նկատմամբ քաղցը»։