Մադրիդի «Ռեալը» հայտնել է դարպասապահ Տիբո Կուրտուայի վերականգնման ժամկետները:
Բուժզննումից հետո բելգիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի՝ աբդուկտոր կոչվող մկանի վնասվածք:
AS-ի հաղորդմամբ՝ Տիբոն շարք կվերադառանա «Սելտայի» դեմ՝ հոկտեմբերի 19-ին կայանալիք խաղում:
Նրա վերականգնման գործընթացին հետևելու են ակումբի բժիշկները:
Հիշեցնենք, որ Կուրտուան վնասվածք էր ստացել մադրիդյան դերբիում (1-1):
Fanat, Realmadrid.am