Հոդվածներ

«Դա տգեղ էր». «Էսպանյոլի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել
02.02.2025
317 0

Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 0-1 հաշվով արտագնա պարտություն կրեց «Էսպանյոլից»:

Հանդիպման 62-րդ րոպեին տանտերերի ձախ պաշտպան Կարլոս Ռոմերոն կոպիտ սահանկում կատարեց Կիլիան Մբապեի նկատմամբ, սակայն չհեռացվեց խաղադաշտից:

Խաղից հետո իսպանացին ներողություն է խնդրել.

«Գիտեի, որ Մբապեին կանգնեցնելն անհնար է ու փորձում էի նրան պահել՝ որքան հնարավոր է: Դա տգեղ էր, ու ես ներողություն խնդրեցի: Այդ դրվագը կոնֆլիկտ չդարձավ ու դուրս չեկավ խաղադաշտի սահմաններից»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 85-րո րոպեին հենց Ռոմերոն էր խփել խաղի միակ գոլը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված