Հոդվածներ

«Ռեալը» 16 խաղ անընդմեջ անպարտելի է Լա Լիգայում
14.05.2021
1543 0

Երեկ «Արքայական» ակումբը մրցակցի հարկի տակ անչափ կարևոր խաղում 1։4 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ։ 

«Ռեալը» արդեն 16 խաղ անընդմեջ անպարտելի է Լա Լիգայում։ «Սերուցքայինները» այդ խաղերից 11-ում հաղթանակ են տարել, իսկ մնացած 5-ում գրանցվել է ոչ ոքի արդյունք։ 

«Ռեալը» նման արդյունքի հասել էր նաև 2016/17 մրցաշրջանում, և սա Զիդանի օրոք անպարտելիության լավագույն ցուցանիշի կրկնում էր։ 

Հաջորդ տուրում «Ռեալը» ուժերը չափելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված