Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 6-րդ տուրում 4-1 հաշվով առավելության է հասել «Էսպանյոլի» նկատմամբ:
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, դուրս գալով մեկնարկային կազմում, 84 րոպե անցկացրեց խաղադաշտում ու տեղը զիջեց Տոնի Ռյուդիգերին:
Տեսախցիկները ֆիքսել են, որ պահեստայինների նստարանին անգլիացուն անհանգստացրել է ուսի վնասվածքը, որն ստացել էր նախորդ մրցաշրջանում ու դուրս մնացել տևական ժամանակով:
Fanat, Realmadrid.am