«Ալմերիայի» կիսապաշտպանի հարցազրույցը:
«Ինչու ընտրեցի «Ալմերիա՞ն», այստեղ շատ երիտասարդների են շանս տալիս: Ես շփվել եմ ակումբի մարզական տնօրենի հետ, ով երկու տարի փորձում էր գնել իմ տրանսֆերը: Ինձ շատ լավ բաներ են ասել քաղաքի և ակումբի մասին»:
«Նախորդ ամառ ես խոսեցի «Ռեալի» հետ և ակումբն ինձ համոզեց մնալ: «Սերուցքայինները» ցանկանում էին շատ ամուր «Կաստիլյա» ստեղծել՝ Սեգունդայի ուղեգիր նվաճելու համար և մենք գրեթե արել էինք դա:
Բայց այս տարի ես պետք է հեռանայի: «Ռեալում» շատ դժվար կլիներ, քանի որ նրանք ամեն տարի յուրաքանչյուր դիրքում ձեռք են բերել լավագույն ֆուտբոլիստների և ես այդքան շատ շանսեր չունեի այնտեղ: Յուրահատուկ խաղ է լինելու, քանի որ ես եկել եմ այդ ակումբից և ցանկանում եմ ամեն հնարավորն ապացուցելու, որ նրանք սխալվել են՝ ինձ շանս չտալով»:
«Անչելոտին թոփ մարզիչ է, պրոֆեսիոնալ և շատ բան է հաղթել ինչպես «Ռեալում», այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ես շատ չեմ խաղացել ու մարզվել նրա գլխավորությամբ, բայց նա շատ բարի էր և եթե որևէ բան պետք է ասեր՝ ասում էր: Ես երախտապարտ եմ նրան այն հնարավորությունների համար, որ տվել է»:
«Ռաուլը շատ կարևոր էր ինձ համար: Նա երեք տարի իմ մարզիչն էր և շատ է օգնել ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակում: Նա ինձ ամեն ինչ հստակ բացատրում էր և ասում՝ ինչ պետք է անել»:
«Շատ տխուր էի նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ գիտեի՝ հեռանալու եմ «Ռեալից»: Բայց «Կաստիլյան» պետք է հպարտանա նախորդ մրցաշրջանով, քանի որ մենք ամբողջ դիվիզիոնի ամենաերիտասարդ թիմն էինք»: