«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Մենք գոհ ենք «Էսպանյոլի» դեմ խաղի արդյունքից։ Մենք լավ արձագանքեցինք մրցակցի գոլին և ավելի լավ էինք խաղում ու ավելի շատ պահեր ունեինք մրցակցի դարպասի մոտ։ Մենք ավելի լավն ենք դառնում և վերադառնում ենք մեր նախկին տարբերակին։ Այսօր խաղացինք ռոք–ն–ռոլային ոճով»։
«Կարվախալը քերծվածք էր ստացել, այդ պատճառով էլ փոխարինվեց։ Բելինգեմը ուսի հետ կապված խնդիրներ ուներ, բայց մենք տեսանք, որ նա ավարտեց հանդիպումը։
Նախորդ մրցաշրջանում Ջուդը մշտապես խաղում էր հատուկ պաշտպանիչ հագուստով, սակայն մեկ ամիս առաջ սկսել էր առանց դրա խաղալ, քանի որ ուսի հետ ամեն բան կարգին էր։ Կգնահատենք Դանիի և Բելինգեմի վիճակը վաղը, սակայն, կարծես թե, այդ վնասվածքները լուրջ չեն»։
«Էնդրիկի քիչ խաղաժամանա՞կը, մենք հարձակման գծում ունեք Մբապե, Ռոդրիգո և Վինիսիուս։ Էնդրիկը պետք է համբերությամբ լցվի, նա դեռ երիտասարդ է»։
«Մոդրիչի մարզավիճա՞կը, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ավելի լավն է դառնում, երբ շատ խաղաժամանակ է ստանում։ Լուկան միշտ խաղում է ամենաբարձր մակարդակով, այդ պատճառով էլ ես միշտ վստահ եմ նրա վրա, երբ ընդգրկում եմ մեկնարկային կազմում»։
«38 անպարտելի խաղ Պրիմերայու՞մ, այդ շարքը հաստատում է «Ռեալի» լավ ելույթները անցյալում, ներկայում և ապագայում»։