Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Մասնագետը նաև նշել է, որ Զիդանին առաջիկայում տեսնում է Ֆրանսիայի հավաքականի ղեկին։
«Գիտեմ, որ այս թեման անընդհատ շրջանառվելու է, քանի որ այն իմաստ ունի։ Այն պահից, երբ Զիդանը դարձավ մարզիչ, նա որոշեց իր ապագան։ Զիզուն դա Զիզուն է։ Նա միշտ եղել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր էլեմենտներից մեկը։
Այն ամենից հետո, ինչ նա արել է, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել նրա հմտությունները։ Չեմ բացառում, որ առաջիկայում նա կփոխարինի ինձ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում». ասել է Դեշամը։
Հիշեցնենք, որ Զիդանը և Դեշամը թիմակիցներ են եղել Ֆրանսիայի հավաքականում, և միասին դարձել են աշխարհի և եվրոպայի չեմպիոններ։
Los Merengues, Realmadrid.am