Հոդվածներ

Անչելոտի․ «Նրանք գոհ են մեր խաղից»
20.09.2024
230 0

Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Էսպանյոլի» հետ (21.09.2024, 23:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Էսպանյոլի» դեմ վաղվա խա՞ղը, մենք հաղթել ենք վերջին երկու տուրերում և ցանկանում ենք նույն ոգով շարունակել»։

«Ռոտացիա՞, վաղը կարող է փոխոխություն լինել մեկնարկային կազմում, սակայն դրա մասին չեմ պատրաստվում խոսել։

Առաջիկա խաղերից մեկում Էնդրիկը կընդգրվկի մեկնարկային կազմում։ Նա շատ համեստ ու աշխատասեր տղա է, որին մեծ ապագա է սպասվում»։

«Չորս կիսապաշտպանով դասավորվածությու՞ն, դժվար է ասելը։ Մենք կարող ենք բալանսի հասնել առանց չորս կիսապաշտպանի, ՉԼ–2022–ը նվաճեցինք երեք հարձակվողով։ Ամենակարևորը խաղային բալանսն է։ Մենք պետք է միասին հարձակվենք և պաշտպանվենք»։

«Մեր խա՞ղը, «Ռեալի» երկրպագուները սովոր են ռոք–ն–ռոլային ֆուտբոլին։ Ես տեսնում եմ, որ մեր երկրպագուները գոհ են մեր խաղից։ Կփորձենք մեր երկրպագուներին առավելագույնս երջանիկ դարձնել»։

«Հաջորդ շաբաթ Կամավինգան կսկսի մարզվել ընդհանուր խմբում։ Նա իրեն լավ է զգում, Էդուարդոն շատ կարևոր է մեզ համար, քանի որ կկարողանանք ավելի շատ ռոտացիայի դիմել դաշտի կենտրոնում»։


Ամենակարդացված