Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրություն է կատարել Կեպա Արիսաբալագայի և Անդրեյ Լունինի միջև, հաղորդում է AS-ը:
Իտալացի մասնագետը նախապատվությունը կտա ուկրաինացի դարպասապահին:
Ավելի վաղ Անչելոտին կարծում էր, որ հիմնական դարպասապահը Կուրտուայի վնասվածքի պարագայում պետք է լինի Կեպան, սակայն մտափոխվել է: Բեկումնային պահը եղել է «Բետիսի» դեմ խաղը (1-1):
Մարզիչը Լունինին պահեստայինների նստարան վերադարձնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ ուկրաինացին ավելի ուժեղ է դարձել: Նա ավելի շատ հարված է հետ մղել, քան Կեպան (86-ը 77-ի դեմ) և ավելի շատ օգնել դժվար պահերին ու ուշադրություն գրավել: Լունինը ավելի ինքնավստահ է դարձել, քան նախկինում:
Հիշեցնենք, որ Լունինն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 խաղի և բաց թողել 5 գոլ, 4 անգամ անառիկ պահել դարպասը: