Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից Էնդրիկի մասին։
«Էնդրիկը 18 տարեկան է և արդեն գոլեր է խփում։ Դժվար է դա անելը, սակայն նրա մոտ ստացվում է»,– Մբապեի խոսքը մեջբերում է Madrid Zone–ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը աչքի էր ընկել «Շտուտգարտի» դեմ խաղում՝ աչքի ընկնելով 18 տարեկան, 58 օրական հասակում և դարձել Չեմպիոնների լիգայում «սերուցքայինների» ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Հիշեցնենք, որ Էնդրիկը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից»՝ 47․5 միլիոն եվրոյի դիմաց։ Սեպտեմբերին նա առաջին գոլն էր խփել Լա լիգայում՝ մադրիդյան ակումբի կազմում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ օտարերկրացի ֆուտբոլիսը, որը գոլով է աչքի ընկնում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռաֆայել Վարանին, որը գոլ էր խփել 18 տարեկան, 152 օրականում։