«Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ «Ոսկե գնդակ 2024»–ը պետք է նվաճեր «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Ըստ իս՝ նա արժանի էր «Ոսկե գնդակին»։ Դա անարդար էր իմ կարծիքով։ Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա նույնպես արժանի էր, սակայն ես կարծում եմ, որ այն պետք է ստանար Վինսիուսը, քանի որ հաղթել էր Չեմպիոնների լիգան, գոլ խփել եզրափակիչում։
Դա է պատճառը, որ ինձ դուր է գալիս Globe Soccer Awards–ը, այստեղ ամեն ինչ ավելի արդար է»,– ասել է Ռոնալդուն։