Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Մենք լավ երկրորդ կես անցկացրինք։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այսօր լավ խաղացինք։ Տեսնենք՝ արդյոք կարող ենք մեր խաղը էլ ավելի բարելավել։
Այսօր Վալվերդեն առանցքային դեր խաղաց, քանի որ նա խփեց հաղթական գնդակը։ Մենք լավ խաղացինք, թեև առաջին կեսում մի փոքր դանդաղ էինք գործում։ Բայց երկրորդում բոլոր բնագավառներում լավ հանդես եկանք։ Լավ արձագանքեցինք ՉԼ-ից դուրս մնալուն»։
«Իսկ ինչ վերաբերում է Իսպանիայի գավաթի եզրափակիչում մեր տակտիկական ծրագրին (ապրիլի 27, 00։00), ես այն չէի փորձարկում «Ատլետիկի» դեմ խաղում։ Այսօր մենք պարզապես ցանկանում էինք ավելի շատ վերահսկել գնդակը, այդ պատճառով մեկնարկային կազմում դաշտ դուրս եկան Սեբալյոսն ու Մոդրիչը։ Մենք դեռ ժամանակ ունենք՝ պատրաստվելու «Բարսելոնայի» դեմ խաղին։
Իմ սիրելի սխեման 4-4-2-ն է, որովհետև այդ դասավորությամբ թիմը լավագույնս է պաշտպանվում։ Դա լավագույն սխեման է պաշտպանության համար, սակայն դա չի նշանակում, որ ես դաշտում պետք է տեղակայեմ 4 կիսապաշտպանի։ Կարող եմ Վինիսիուսին ու Ռոդրիգոյին օգտագործել որպես կիսապաշտպաններ՝ պաշտպանվելիս։ Մենք վինգերներ ունենք, ովքեր կարող են խաղալ միջին գծում»։
«Վինիսիուսը բացառիկ ֆուտբոլիստ է՝ ֆանտաստիկ վերաբերմունքով աշխատանքի հանդեպ։ Նա միշտ ձգտում է ցուցադրել իրեն։ Այսօր էլ նա վճռական էր՝ ինչպես միշտ»։
«Այսօրվա խաղի գլխավոր մրցավարի սխալնե՞րը։ Կարծում եմ՝ սա է ժամանակակից ֆուտբոլը։ Վինիսիուսի գոլը ճիշտ էին չեղարկել, բայց VAR-ի պատասխանատու մրցավարները չկանչեցին գլխավոր մրցավարին՝ վերանայելու Բելինգեմի դեմ հնարավոր 11–մետրանոցի դրվագը։ Սա է նոր, ժամանակակից ֆուտբոլը։
Իսկ «Բարսելոնա»–«Սելտա» խաղի մրցավարո՞ւթյունը։ Նորից՝ սա է ժամանակակից ֆուտբոլը»։
«Այս խաղում Բելինգեմը մրցակցի տուգանայինին մոտ դիրքո՞ւմ էր գործում։ Անցած մրցաշրջանում այդ դիրքն առավելություն էր տալիս մեզ։ Այսօր էլ նա հիանալի խաղաց երկրորդ կեսում։ Նա արժանի էր գոլի»։
«Կլինի՞ Լունինը մեկնարկային կազմում գավաթի եզրափակչում։ Դաշտ դուրս կգա կամ Անդրեյը, կամ Կուրտուան։ Կամ էլ՝ «Կաստիլյայի» դարպասապահ Ֆ. Գոնսալեսը»։