«Ռեալի» նախկին սկաուտի հայտարարությունը
«Պե՞տք է «Ռեալ Մադրիդը» ավելի խիզախ գործի տրանսֆերային շուկայում։ Կարծում եմ ակումբը զգուշանում է Ազարի և Յովիչի սցենարի կրկնությունից։ Ես միշտ բերում եմ Կազեմիրոյի և Վիլիան Ժոզեի օրինակը։
Ես «Կաստիլյայում» ներկա էի գտնվել այս ֆուտբոլիստների խաղին, իսկ խաղից հետո «սերուցքայինների» նախկին գլխավոր տնօրենի տեղակալն ինձ ասաց․ «Իսկ միգուցե մենք սխալվե՞լ էինք այս բրազիլացիների հարցում»։ Նման վախ միշտ գոյություն է ունեցել, բացի այդ, շատ բան է կախված Պերեսից։
Հիշում եմ՝ «Ռեալի» ամբողջ ղեկավարությունը ժամանակին պահանջում էր Ռոնալդինյոյի տրանսֆերը, սակայն Ֆլորենտինոն ասաց, որ պետք է ձեռք բերել Բեքհեմին։ Այդ ժամանակ բրիտանացու դիրքում հանդես էր գալիս Ֆիգուն, տրանսֆերի անհրաժեշտությունը չկար, սակայն Պերեսը պնդում էր։ Հիմա Ֆլորենտինոն կենտրոնացել է Հոլանդի ուղղությամբ, այդ պատճառով էլ ես վստահ եմ, որ ցանկանության դեպքում նրա կիրագործի տրանսֆերը։
Այս դեպքում «Ռեալը» պետք է ինչ–որ մեկին վաճառի՝ մեծ տրանսֆեր կատարի։ Հնարավոր է՝ ակումբից հեռանա Ռոդրիգոն, սակայն ես այդքան էլ վստահ չեմ, քանի որ ղեկավարությունը բարձր է գնահատում նրա խաղը վերջին մրցաշրջաններում»։