Հոդվածներ

Էնդրիկը նոր ռեկորդ սահմանեց (լուսանկար)
18.09.2024
1042 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը շարունակում է ռեկորդներ գրանցել։

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում գոլի հեղինակ դառնալով՝ բրազիլացին դարձավ ՉԼ–ում գոլ խփած «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Հուլիսի 21–ին նա դարձել էր 18 տարեկան, իսկ դա նշանակում է, որ այդ թվին պետք է գումարել ևս 57 օր։ Արդյունքում՝ 18 տարեկան և 58 օրական, կամ 18 տարեկան, 1 ամսական և 28 օրական։

Այս ցուցանիշով նա գերազանցեց «Ռեալի» լեգենդ Ռաուլին։ Բացի այդ, «Բոբին» թիկունքում թողեց ակտիվ ֆուտբոլիստներից մի քանիսին՝ Ռոդրիգոյին, Նիկո Պասին և Վինիսիուս Ժունիորին։



Ամենակարդացված