Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում այլ մարդկանց կարծիքը:
«Գտնվում եմ կարիերայիս ու կյանքիս այն էտապում, որ այլևս ուշադրություն չեմ դարձնում դրան: Գալիս եմ, խաղում ու փորձում ամբողջ ուժերով օգնել թիմին: Այն, թե ինչ են մտածում մարդիկ իմ մասին, ամենաքիչն է հետաքրքրում»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 25-ամյա ռմբարկուն «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 5 խաղում խփել է 3 գոլ:
Fanat, Realmadrid.am,