Հոդվածներ

Ֆյուլկրուգ․ «Թող Ռոյսը հաղթի ՉԼ–ն, իսկ Կրոսը՝ ԵԱ–ն»
30.05.2024
1602 0

«Բորուսիայի» հարձակվողի հարցազրույցը

«Իհարկե, «Ռեալ Մադրիդը» ՉԼ–ի ֆավորիտն է, սակայն բոլորը հիանալի գիտեն մեր երկրպագուներին։ Կարծում եմ՝ այն աջակցությունը, որ մեզ տրվել է սեփական ստադիոնում, այլ տեղերում մենք չենք տեսել։

«Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է և ահռելի պատմություն ունի, ինչը գալիք եզրափակիչն ավելի գրավիչ է դարձնում։ Եվ մենք և նրանք երկրպագուների համակրանքն ենք վայելում։ Մենք պատրաստ ենք նրան, որ «Ռեալը» պայքարի մինչև վերջ, քանի որ համապատասխան որակներն ունենք եզրափակիչում հաղթելու համար։

Ռյուդիգերը հրաշալի մարդ է և ի ծնե լիդեր, նա շատ ազնիվ է խաղադաշտում։ Երբ նա մոտենում է քեզ, այնպիսի տպավորություն է, որ պարզապես ցանկանում է քեզ սպանել (ծիծաղում է), բայց նման մտքեր կարող եմ առաջացնել նաև ես։

Ես ցանկանում եմ խաղալ մրցակցի լավագույն տարբերակի դեմ։ Կրոսն ու Ռոյսը երկու լեգենդներ են և երկուսն էլ արժանի են հաղթանակի։ Այս եզրափակիչում հուսով եմ, որ կհաղթի Ռոյսը, իսկ Կրոսը՝ Եվրոպայի առաջնությունը, որից հետո ես 2 տիտղոս կնվաճեմ (ծիծաղում է):

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ


Ամենակարդացված