«Ռեալում» այս մրցաշրջանում սուպերաստղերի պակաս չկա՝ Վինիսիուս, Մնապե, Բելինգեմ, Ռոդրիգո և այլք։ Նման ֆուտբոլիստների առկայության պարագայում բարդ է խուսափել 11 մետրանոցների իրացման համար պայքարից։ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ վստահում է իր ֆուտբոլիստներին, բայց 11 մետրանոցները ունեն 2 հիմնական իրացնողներ։
«Կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ իրավունքը տալ Վինիսիուսին և Մբապեին, քանի որ նրանք տիրապետում են նույնանման որակների՝ դրանք իրացնելու համար։ Խաղի ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ։ Միգուցե նրանցից մեկն արդեն գոլ խփել է, իսկ մյուսը՝ դեռ ոչ։ Վստահ եմ, որ նրանք կկարողանան միմյանց մեջ ընտրել, թե ով պետք է իրացնի հարվածը։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում». հայտարարել է Կարլո Անչելոտին։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումն արդեն մեկ անգամ 11 մետրանոցի իրավունք ստացել է, և այն հստակ իրացրել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am