Հոդվածներ

Relevo. Դևիսի գործակալը շուտով կժամանի Մադրիդ
16.01.2025
1010 0

«Ռեալը» դրական է տրամադրված Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը ամռանը իրականացնելու մասով։ 

Ավելի վաղ նշվում էր, որ «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին ՝ տարեկան 14-15 մլն եվրո աշխատավարձով։ Երեկ հայտնի է դարձել, որ ակումբն ու Դևիսը առայժմ համաձայնության չեն հասել, իսկ նրա գործակալը պատրաստվում է հանդիպել «Ռեալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։

Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայիններն» արդեն շատ դրական են տրամադրված։ Եթե Ամանորին նրանք կարծում էին, որ կանադացին մեծ հավանականությամբ նոր պայմանագիր կկքնի մյունխենյան գրանդի հետ, ապա այժմ մեծանում է վստահությունը, որը նա ազատ գործակալի կարգավիճակով ամռանը կհամալրի իրենց շարքերը։

Նշվում է, որ Դևիսը մերժել է «Բավարիայի» վերջին առաջարկն, և գերմանական ակումբը սկսել է նրան փոխարինող փնտրել։ 

Սպասվում է, որ առաջիկայում ֆուտբոլիստի գործակալը կժամանի Մադրիդ, և հենց  այդ հանդիպմանն էլ կտրվեն շատ հարցերի պատասխաններ։ 

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված