Հոդվածներ

Մոուրինյոյի տրանսֆերային նպատակը «Ռեալում»
18.05.2026
217 0

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Ռոդրիին տեսնել` որպես իր առաջին խոշոր տրանսֆերը «Ռեալում»։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնում է Էքրեմ Կոնուրը, պորտուգալացի մասնագետը պնդում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի տրանսֆերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբն արդեն աշխատում է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վրա, սակայն կիսապաշտպանի վերջնական որոշումը դեռևս անհայտ է։ Նշվում է, որ Ռոդրիի հնարավոր տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ մոտ 60-65 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am