Էդուարդո Կամավինգան «Բետիսի» դեմ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ նոր դեր է ստանձնել։
Ֆրանսիացին լուսանկար է հրապարակել և կատակել այդ մասին։
«Ես ինձ համար նոր դիրք եմ հայտնաբերել՝ մրցավար». գրել է Կամավինգան։
«Ռեալի» կազմում իր առաջին իսկ մրցաշրջանից Էդուադոն հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում, չնայած նրան, որ իր հարազատ դիրքը հենակետային կիսապաշտպանի դիրքն է։ Կարլո Անչելոտին նրան օգտագործել է նաև պաշտպանության կենտրոնում, և չնայած նրան, որ ֆուտբոլիստին այնքան էլ դուր չի գալիս պաշտպանությունում խաղալը, նա նշել է, որ կխաղա այն դիրքում և կանի այն ամենը, ինչ մարզիչը կպահանջի։
Կամավինգան շարունակում է վերականգնվել վնասվածիից և չի մարզվում ընդհանուր խմբի հետ։ Սպասվոււմ է, որ 21-ամյա մրցավարը շարք կվերադառնա մի քանի շաբաթից։
Los Merengues, Realmadrid.am