• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Յովիչ. «Ես առաջվա պես վստահ եմ, որ «Ռեալում» ամեն բան կարգին կլինի»

Հոդվածներ

Յովիչ. «Ես առաջվա պես վստահ եմ, որ «Ռեալում» ամեն բան կարգին կլինի»
17.01.2021
2127 0

Լուկան երջանիկ է իր հին ակումբում նոր կյանք սկսելու կապակցությամբ։ «Ես առաջվա պես դրականորեն եմ տրամադրված «Ռեալում» ապագայի վերաբերյալ հարցին ու համոզված եմ, որ ամեն բան կարգին կլինի։ Սա իմ կարիերայի ներկայիս փուլում ճիշտ քայլ էր»,- ասել է Լուկա Յովիչը՝ «Այնտրախտում» իր շնորհանդեսի ժամանակ։

«Ես փորձում եմ չկենտրոնանալ անցյալի վրա։ Ես ցանկանում եմ կրկին սկսել զրոյից ու օգնել թիմին»։

Յովիչը «Այնտրախտից» «Ռեալ» էր տեղափոխվել 2019 թվականին՝ 60 մլն եվրոյի դիմաց։ Դժվար մեկուկես մրցաշրջանից հետո նա մինչև 2020/2021 թվականի մրցաշրջանի ավարտը վերադարձավ նախկին ակումբ։

«Սանտիագո Բեռնաբեուում» խաղալու ժամանակահատվածում Լուկան ընդամենը 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 32 խաղում։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը ընդամենը 208 րոպե է խաղացել։