Թուրքական «Գալաթասարայը» կարող է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգաին։ Ինչպես հայտնում է ինսայդեր Յագիզ Սաբունկոգլուն X հարթակում, ստամբուլյան ակումբը հետաքրքրվել է ֆրանսիացու պայմանագրի կետերով։
Ըստ աղբյուրի, «Ռեալը» դեռ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Կամավինգայի համար։ Թուրքիայի չեմպիոններն առայժմ միայն տեղեկություններ են հավաքել։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կամավինգան Ֆրանսիայի հավաքական չհրավիրվելու ֆոնին կարող է հեռանալ «Ռեալից»։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածություն էր ցուցաբերել նաև «Բորուսիա Դորտմունդը»։ Ըստ մամուլի, Ժոզե Մոուրինիոն, ով մեծ հավանականությամբ կգլխավորի «Ռեալը», Էդուարդոյի հետ հույսեր չի կապում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն