Մոտ մեկ ամիս առաջ «Ռեալում» հայտարարեցին, որ թիմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս նոր համալրումներ չի ունենա։ Եվ ահա, տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ակումբը նոր ֆուտբոլիստի կարիք ունի ու վերադառնում է տրանսֆերային շուկա։
Տեղեկությունը հաստատել է Marca-ի լրագրող Ֆելիքս Դիասը։
Առաջին վարկածն այն է, որ «Արքայական» ակումբը փոխարինող է փնտրում Սեբալյոսի համար, քանի որ վերջինս մոտ է թիմից հեռանալուն։
Los Merengues, Realmadrid.am