«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն պատմել է՝ ինչպես է ընտրություն կատարել «Արքայական ակումբի» և «Բարսելոնայի» միջև:
««Բարսելոնայի» հետ ամեն ինչ որոշված էր, մնում էր կնքել պայամանգիրը: Հորս հարցրեցի «Ռեալիի» առաջարկի վերաբերյալ ու ստանալով բացասական պատասխան՝ խնդրեցի սպասել հանգստյան օրերին:
Ասացի, որ «Վիտորիայի» դեմ խաղում ամեն ինչ կներդնեմ ու կստանամ «Ռեալի» առաջարկը:
Հայրս զայրացավ.
«Կատակու՞մ ես: Այնպիսի առաջարկ ունենք «Բարսելոնայից»: Խաղալուի ես Մեսիի հետ, իսկ դու փորձում ես էլի սպասել»:
«Վիտորիայի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպեցի (5-2), ու հանդիպման ընթացքում «Ռեալը» զանգեց հորս: Նրանք նույնիսկ առաջարկ չարեցին, հարցրեցին՝ ցանկանու՞մ եմ տեղափոխվել: Հայրս գիտեր իմ պատասխանը:
Հաջորդ օրը նա վերադարձավ՝ ձեռքին պահելով «Ռեալի» ու «Բարսելոնայի» խաղաշապիկները:
Ես առանց մտածելու ընտրեցի «Ռեալը»,- Ռոդրիգոյի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Ռոդրիգոն մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2019 թվականի հուլիսից և 166 խաղում խփել է 38 գոլ ու կատարել 32 ասիստ:
Fanat, Realmadrid.am