«Մալյորկայի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մեր տակտիկան «Ռեալի» դեմ խաղու՞մ, մենք չենք ցանկանում կենտրոնանալ միայն մեկ ծրագրի ուղղությամբ, քանի որ մրցաշրջանի ընթացքում կազմի փոփոխություն կլինի։ Պետք է խիզախ հանդես գանք և միահամուռ ուժերով պաշտպանվենք և հարձակվենք, հակառակ դեպքում չենք կարող դրական արդյունքի հասնել»։
«Կրոսի հեռանալուց հետո դիրքային խաղում «Ռեալի»՝ կրեատիվի բացակայությու՞նը, Թոնիի հետ թիմն ավելի շատ էր վերահսկում գնդակը, սակայն հիմա մեկնարկային կազմում հայտնվել է ևս մեկ հարձակվող, որը կարող է հիանալի կերպով իրացնել պահերը։ Առաջիկա խաղում մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանությանը»։
«Վերջին երկու մրցաշրջաններում «Ռեալի» ու «Մալյորկայի» ֆուտբոլիստների միջև տեղի է ունեցել բախու՞մ, դա լիովին նորմալ է։ Կարծում եմ, որ պրոֆեսիոնալներն արագն են մոռանում նման պահերը։
Եթե մենք պետք է կանգնեցնենք մրցակցի ֆուտբոլիստին, ապա դա պետք է անենք համատեղ ջանքերով, այլ ոչ թե սադրենք նրան։ Ցանկացած խաղի ժամանակ կարող է վիճաբանություն տեղի ունենալ, սակայն մենք դրա մասին նախօրոք չենք մտածում։ Տեղի ունեցածն արդեն անցյալում է»։