• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին՝ Վալվերդեի մասին. «Նա արդեն իսկ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»

Հոդվածներ

Անչելոտին՝ Վալվերդեի մասին. «Նա արդեն իսկ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»
09.03.2025
215 0

Կարլո Անչելոտին բարձր է գնահատել Ֆեդերիկո Վալվերդեի խաղը և ունիվերսալությունը։ 

«Ֆեդեն լավ մարզավիճակում է։ Նա կարող է խաղալ, ու ես գիտեմ, որ նրան այնքան էլ դուր չի գալիս աջ վինգերի դիրքը։ Նա շատ է սիրում խաղալ դաշտի կենտրոնում կամ աջ պաշտպանի դիրքում։ Ապագայում նա կլինի աշխարհի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը։ Նա արդեն համարվում է նրանցից մեկը։

Ինչ-որ մեկը սխալ է հասկացել, դու կամ վազում ես, կամ տարբերություն ստեղծում։ Եթե դու չես վազում և տարբերություն չես ստեղծում, դա սխալ է։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր բոլորը միասին են անում։ Վալվերդեն կարող է անել և՛ մեկը, և՛ մյուսը». հայտարարել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված