«Սերուցքայինների» պաշտպանի հարցազրույցը
«Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու ժամանակ բացատրեցի, թե որքան մեծ ակումբ է այն։ Բախտս բերել է, որ ես տեղափոխվել եմ այնպիսի թիմ, որտեղ առաջին ամիսներին հարմարվելու հարցում ինձ օգնել են Մոդրիչը, Կրոսը և Բենզեման։
Հիմա ես փորձում եմ նույն պատասխանատվությունը ստանձնել նորեկների և երիտասարդների հարցում։ Ես «Ռեալի» մեծությունը զգացել եմ, երբ տեղափոխվել եմ այդ ակումբ»։
«Ռեալ Մադրիդը» յուրահատուկ ակումբ է, որտեղ դուք միշտ պետք է հաջողության հասնեք։ Դուք դա հասկանում եք ամեն օր։ Մենք տիտղոսների քաղց ունենք և ցանկանում ենք մեծ բարձունքների հասնել, դա մեր նպատակն է»։
«Վերակառուցված «Բեռնաբեու՞ն», անհավանական մարզադաշտ է, սակայն ամեն ինչ միայն դա չէ։ Երբ ավտոբուսով ժամանում եք և տեսնում եք, թե ինչպես են ծափահարում երկրպագուները․․․ ընդհանուր առմամբ յուրահատուկ զգացողություն է։
«Հանդերձարանում հիանալի մթնոլորտ է։ Երիտասարդ ֆուտբոլիստները և նորեկները հասկանում են, որ հիանալի մթնոլորտը հաջողության բանալին է։ Մարզչական շտաբը մեծ աշխատանք է կատարում, որպեսզի բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ հարաբերությունների մեջ լինեն»։
«Մեր մարզահագուստն այս մրցաշրջանու՞մ, ինձ շատ է դուր գալիս տնային մարզաշապիկը, դրանում յուրահատուկ բան կա։ Երրորդը նույնպես հետաքրքիր է, քանի որ Аdidas–ի հին լոգոն այն հետաքրքիր է դարձնում»։