«Էլ Կլասիկոյում» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Մոդրիչի դիրքի փոփոխությունն ու խաղի ընթացքը.
«Մոդրիչի դերը կայանում էր նրանում, որ գնդակը վերցներ թիկունքից ու մեկ-երկու փոխանցում հետո հասցեագրեր Ռոդրիգոյին կամ Վինիսիուսին. այս պլանն անհաջող էր, և խոստովանում եմ, որ դա իմ մեղքն է: Գլխավորն այն է, որ այս պարտությունից դրամա չսարքենք. այնուամենայնիվ, լավ հասկանում ենք, թե որքան կարևոր են «Բարսայի» դեմ խաղերը, հատկապես, երկրպագուների համար»:
Պետք է հանգստություն պահպանել. շուտով կվերադառնան Կարիմն ու Մենդին, իսկ միջազգային դադարը կօգնի մարսել այս ծանր պարտությունը:
Երկրպագուները.
«Երկրպագուները մեզ հետ էին մինչև վերջ: Նրանք լավ հասկանում էին, որ սա անհաջող դասավորված խաղ է: Ես կարող եմ ձախողել մեկ հանդիպում, սակայն երկրորդը հազվադեպ է լինում: Չպետք է մտածենք, որ Կարիմը չկար, այդ պատճառով ենք պարտվել: Ի սկբզբանե ճիշտ չմոտեցանք այս խաղին:
Այնուամենայնիվ, 9 միավոր առաջ ենք Լա լիգայում և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ենք: Այս փաստը պետք է ուժ տա մեզ»:
Մոտիվացիայի բացակայույթուն.
«Այդպես չեմ մտածում, որովհետև տղաները բարձր մոտիվացիայով էին մոտեցել խաղին: Պարզապես, խաղը ձախողվեց»:
Բեյլը.
«Նա ահնարմարություն զգաց վերջին մարզման ժամանակ ու չկարողացավ պատրաստ լինել խաղին: Հիմա Բեյլը լինելու է հավաքականի տրամադրության տակ. այնտեղ կորոշեն՝ կխաղա, թե ոչ»:
Fanat, Realmadrid.am