«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի գերագնահատել Լա Լիգայում «Բարսելոնայի» նկատմամբ արտագնա խաղում տարած հաղթանակը (2:1):
10 խաղից հետո մադրիդյան ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով կատալոնական ակումբից երեք միավորով: 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կխաղա «Ռասինգի» դեմ:
«Եթե այսօրվա հաղթանակից հետո պարտվենք «Ռասինգին», «Կլասիկոյում» հաղթելը ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ «Մադրիդը» խաղում է ոչ թե «Կամպ Նոուում» հաղթելու, այլ առաջնությունում չեմպիոն դառնալու համար». նշել է Մոուրինյոն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն