Հոդվածներ

Լուկաս Վասկեսն իր 350-րդ հանդիպում անցկացրեց «Ռեալի» կազմում
15.08.2024
979 0

«Ատալանտայի» դեմ կայացած հանդիպումը 350-րդն էր Լուկաս Վասկեսի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Կանտերանոն իր 10-րդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։ Այդ 350 խաղերից 239-ում Վասկեսին հաջողվել է հաղթանակած լքել խաղադաշտը։ Թիմի կազմում նա նվաճել է 22 տիտղոս, այդ թվում՝ ՉԼ-ի 5 գավաթ, ԱԱԱ-ի 4 գավաթ, ՈՒԵՖԱ-ի 4 սուպերգավաթ, Լա Լիգայի 4 գավաթ, Իսպանիայի գավաթ և սուպերգավաթ։   



Ամենաշատ հանդիպումները Լուկասն անցկացրել է Լա Լիգայում՝ 145 հանդիպում։ 

2017/18 մրցաշրջանը իսպանացու համար ամենաարդյունավետն է եղել։ Այդ մրցաշրջանուն նա մասնակցել է 53 հանդիպման։ Իսկ ամենաշատը Վասկեսը խաղացել է «Ատլետիկոյի» դեմ՝ 17 անգամ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված