Հոդվածներ

Պերես. «Ռեալը» հիանալի կազմ ունի. Դա ընդունում են շատերը»
15.08.2024
1267 0

Ֆլորենտինո Պերեսը գնահատել է «Ռեալի» հաղթանակը ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում։ 

«Նորմալ է, որ թիմը հաղթում է, երբ տեսնում ես, թե ինչ էներգիայով են ֆուտբոլիստները երկրորդ կեսում դուրս գալիս խաղադաշտ։ Մենք երկու գոլ խփեցինք, բայց կարող էինք և ավելին։

Ինչպես և նախորդ մրցաշրջանում, այս տարի ևս պետք է լավ աշխատենք, և այդ ամենը կտա իր պտուղները։ 

Մենք հիանալի կազմ ունենք, և դա ընդունում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրպագուները». նշել է ակումբի նախագահը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված