«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, ֆուտբոլիստն ու լոնդոնյան թիմը բանակցություններ չեն վարում նոր պայմանագրի կնքման շուրջ: Վերջին բանակցությունները եղել են օգոստոսին, և Ռուդիգերին առաջարկվել է պայմանագիր՝ շաբաթական 140 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով (ներկայինը կազմում է 90 հազար ֆունտ):
Աղբյուրը հայտնում է, որ ստեղծված իրավիճակում գերմանացուն հրավիրելու գլխավոր հավակնորդը «Ռեալն» է: «Սերուցքայինները» մտադիր են խաղացողի հետ նախնական պայմանագիր ստորագրել հունվարին:
Ռուդիգերի հետ պայմանագիր կնքելու ևս մեկ հավակնորդ է «Բավարիան»:
Fanat, Realmadrid.am