Մարտի 9-ին՝ ժամը 23:59-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» հյուրընկալելու է ՊՍԺ-ին:
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, փարիզյան ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքն ավելի լուրջ է, քան թվում էր:
Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու նաև պատասխան խաղը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ ՊՍԺ-ն կարող է ժամկետից շուտ չեղարկել իսպանացու հետ գործող պայմանագիրը, քանի որ վնասվածքի պատճառով վերջինս բաց է թողել բավական շատ խաղեր:
Fanat, Realmadrid.am