AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Կոպայի մրցանակին առաջինն արժանացավ Մբապեն 2018 թվականին, իսկ հետո՝ Դե Լիխտը, Պեդրին և Գավին:
Հատկանշական է, որ դրանից հետո այս ֆուտբոլիստներն անգամ մոտ չեն եղել «Ոսկե գնդակը» նվաճելուն: Բայց ես կարծում եմ, որ Կոպայի նոր մրցանակակիրը՝ Բելինգեմը, պատրաստվում է այդ ավանդույթը խախտել:
Նման ենթադրության պատճառն այն է, որ բրիտանացին մրցաշրջանը սկսել է «Ռեալի» կազմում: Այս տարի նա տարբեր պատճառներով «Ոսկե գնդակը» նվաճելու շանսեր չուներ և այդ թվում նաև այն պատճառով, որ դա հայտնի էր 2022 թվականի դեկտեմբերից՝ ԱԱ-ի պատճառով:
Բայց 2024 թվականին մենք «Ոսկե գնդակի» վառ ընդգծված հավակնորդ ունենք և դա հաստատ չի ինի Մեսին, որն այս մրցանակին այլևս երբեք չի հավակնելու: «Ոսկե գնդակը» քեզ է սպասում, Ջուդ»: