«Ռեալի» անձնակազմն արդեն ժամանել է Վարշավա, որտեղ այսօր կայանալու է Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունը։
Խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բավական բարձր տրամադրությամբ անդրադարձել է նոր «Գալակտիկոսին»։
«Այդքան շա՞տ լավ խաղացողներ թիմում։ Այդ ամենը ինձ համար անչափ մեծ խնդիր է։ Ես այս մասին մտածել եմ ողջ ամառվա ընթացքում։ Այո, անկեղծ ասած, նաման քանակի լավ ֆուտբոլիստների առկայությունն ուղղակի փչացրեց իմ հանգիստը։ Ես ողջ ընթացքում մտածել եմ կազմի մասին, և թե որ ֆուտբոլիստներ պետք է դուրս գան խաղադաշտ։
Լսե՛ք, այս թիմում չկան արքաներ և արքայազներ։ Թիմում մթնոլորտը շատ լավն է, և այդ ամենը վետերանների շնորհիվ է՝ այնպիսիք, ինչպես Նաչոն, Կարվախալը և Մոդրիչը». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am