Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը ներկայացրել է իր ֆինանսական պահանջներն ակումբին:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ բրազիլացին ցանկանում է վաստակել տարեկան 25 միլիոն եվրո՝ 10 միլիոն ավելի, քան Մբապեն ու Բելինգեմը:
Վինիի գործակալն արդեն մի քանի հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ: Առաջին անգամ նրանց պահանջը մերժվել է, երկրորդ անգամ խնդրել են բացատրել ֆինանսական պահանջները: Կողմերը կրկին կբանակցեն ու կփորձեն համաձայնության եզրեր գտնել:
Fanat, Realmadrid.am